Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է. Արգիշտի Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին: Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և հաջողություններ համատեղ աշխատանքում:
«Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:
Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշել է.
«Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...