Մենք երբ ուզենանք, կարող ենք գնալ Սյունիք, դուք Սյունիք չեք կարողանում գնալ. Մարուքյանը՝ իմքայլական պատգամավորներին
Որպես իշխանության պատգամավոր, Դուք պետք է գնայիք Սյունիք՝ ժողովրդի հետ խոսեիք, երբ ճանապարհը փակել էին, բացեին, որպեսզի վարչապետը կարողանար անցնել, ԱԺ ամբիոնից դիմելով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե Դուք դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք... Մենք երբ ուզենանք, կարող ենք գնալ Սյունիք, դուք Սյունիք չեք կարողանում գնալ։ Մեր դեմը չեն փակել, ձեր համար են փակած եղել ճանապարհը։
Պարոն Խաչատրյան, Դուք որպես Սյունիքի ընտրված պատգամավոր, լավ կանեք Ձեր մանդատը վայր դնեք՝ դրանով ցույց տալով Ձեր բողոքը», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Վերջինիս ելույթի ժամանակ պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքում էր տեղից, գործընկերները նրան դուրս հանեցին դահլիճից։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...