Դուք չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել, իմացեք, որ դա հղի է արյունահեղություններով. Մարուքյանը՝ իշխանությանը
Դուք այսօր ապացուցեցիք, որ չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել, խորհրդարանի ամբիոնից դիմելով իմքայլական պատգամավորներին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի, և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովվել։ Չեմ բացառում, որ այդ թվում նաև մեր անվտանգությունը չապահովվի», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա դատապարտեց բռնության դրսևորումները և զսպվածության կոչ արեց։
«Եվ ուզում եմ ասել, որ այս պայմաններում, օրինակ, այսօրվա դեպքերը խոսում են այն մասին, որ դուք չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Եվ երբ խոսում եք արտահերթ ընտրությունների մասին, իմացեք, որ դա հղի է արյունահեղություններով։ Դուք երկիրը տանում եք ցնցումների, արյունահեղությունների», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...