«Իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն եւ տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գրության. Վանեցյան
Չի կարող հայ մարդը խոսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին նման ոճի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի եւ հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր։ Ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով եւ նվիրումով հետեւել Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես այսօր այստեղ եմ ինչպես եւ միշտ, ցանկացած կիրակի՝ որպես հավատացյալ մարդ այցելում եմ եկեղեցի։ Այսօր որոշել ենք այցելել Սուրբ Գայանե եկեղեցի»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ԱԽ քարտուղարին ուղղված նամակին, բովանդակությանը՝ Վանեցյանն ասաց.
«Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի հետ կապված պատերազմի սկսելու, ընթացքի եւ ավարտի հետ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ։ Հստակ պատասխանները ենթադրում են քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն։Ես համոզված եմ, որ այս իշխանությունների օրոք այդ քննությունն օբյեկտիվ եւ արդարացի չի իրականացվի, ուստի իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն եւ տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գրության»։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսվելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր այդ գաղտնի նամակում»:
Հայտարարությունից հետո Միքայել Մինասյանը հրապարակել էր նաեւ ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...