«Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռեւս ոչ ոք չի արձագանքել. «Հրապարակ»
«Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների եւ պատերազմում կրած պարտության վերաբերյալ։
Փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։
ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչեւ 10 ամիս ժամանակ»,- այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...