Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը, ժամը 16։00-ին՝ հանրահավաք նույն վայրում
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը եւ գիշերելու է հրապարակում։
«Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետեւաբար ամբողջ պատասխանատվությունն նրանց վրա է։
«Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Կառավարության շենքի շուրջբոլորը երթ կատարել ու կրկին հավաքվել բեմահարթակի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...