Տեսազրույց Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների միջև
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ:
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Որպես առաջնային ուղղություններ առանձնացվել են ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտները:
ԱԳ նախարար Այվազյանը իր շվեդ գործընկերոջը շնորհավորել է 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ:
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատման միջոցով:
Նախարար Այվազյանը ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը` ընդգծելով դրա հաղթահարման գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...