Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 21-ին ՀՀ 2 քաղաքացի է հայտնաբերվել․Կոնաշենկով
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ գեներալ Կոնաշենկովը հերթական ճեպազրույցով է հանդես եկել: Նա տեղեկացրել է խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող աշխատանքների մասին: Կոնաշենկովը մասնավորապես ասել է, որ համատեղ ուժերով կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կորած համարվող ՀՀ երկու քաղաքացու: Նրանք հանձնվել են հայկական կողմին:
«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացու: Համաձայն ադրբեջանական կողմի հետ, որը նույնպես մասնակցում է այս խմբի աշխատանքներին, քաղաքացիները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի վարչակազմին»,- ասել է Կոնաշենկովը:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...