Նիկոլ Փաշինյանը գլխավորում է տարվա անհաջողակ գործիչների ցանկը. «Ինտերֆաքս»
Միջազգային հարաբերությունների ուկրաինացի մագիստրոս, քաղաքագետ և վերլուծաբան Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թվականին իրենց հաղթանակներով ու վերելքներով, ինչպես նաև պարտություններով ու անկումներով աչքի ընկած քաղաքական գործիչների ցանկը, որը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ փորձագետի՝ հաջողակ գործիչների ցանկը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիայի նախագահը 2020 թվականին միաժամանակ հաջողություն է գրանցել մի քանի արտաքին քաղաքական «շախմատային տախտակների վրա»՝ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Կովկասում: Թուրքիան Էրդողանի օրոք դարձել է առավել ակտիվ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկը: Միևնույն ժամանակ թուրք առաջնորդի հավակնությունները չեն սահմանափակվում վերոնշյալ տարածաշրջաններով, այլ շատ ավելի ընդարձակ տարածք են զբաղեցնում»,- նշվում է հրապարակման մեջ:
Հաջողակ գործիչների շարքում են ներառվել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն
Տարվա անհաջողակ գործիչների ցանկը բացում է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պաշտոնական Երևանին գցել է լրջագույն ներքին ճգնաժամի մեջ: Որպես հետևանք Փաշինյանի հեռացումն իշխանությունից ոչ թե սկզբունքի, այլ ժամանակի հարց է: Չի բացառվում, որ Փաշինյանը ստիպված լինի քաղաքական էմիգրացիայի գնալ՝ փրկվելով քրեական հետապնդումից»,- նշում է հեղինակը:
Անհաջողակ գործիչների ցանկը համալրել են Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը, Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Լիբիայի ղեկավար Խալիֆա Հաֆթարը, ում ենթարկվում է Լիբիական ազգային բանակը:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...