Նախկին կնոջը տվել է սպանության սպառնալիքներ, խախտել է բնակարանի անձեռնմխելիությունը. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է սպանության սպառնալիքի եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 53-ամյա բնակչի եւ վերջինիս 43-ամյա կնոջ միջեւ համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար տեղի են ունեցել վիճաբանություններ՝ խանդի շարժառիթով, ինչը եւ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել: Ամուսնալուծությունից հետո կինն ընտանիքի մյուս անդամների հետ միասին վարձակալական հիմունքներով սկսել է բնակվել Արմավիրի մարզում:
Դեպքի օրը՝ 2020 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կնոջ հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, տղամարդը գնացել է վերջինիս տուն:
Տեսնելով, որ դարպասը փակ է, անցել է բակի պարսպի վրայով, մուտք գործել տան բակ, ձեռքով հարվածել տան դռանը՝ պահանջելով բացել այն, սակայն կինը մերժել է նրան` ասելով, որ չի ցանկանում տեսնել եւ խոսել նախկին ամուսնու հետ:
Կնոջ մերժմանն ի պատասխան եւ վերջինիս կամքին հակառակ, բնակարան ապօրինի մուտք գործելու դիտավորությամբ, բռունցքով հարվածելով՝ նախկին ամուսինը կոտրել է պատուհանի ապակին, ներս մտել, հայհոյել եւ դանակի նմանվող առարկայով սպառնացել կնոջը, թե կսպանի, եթե իր հետ չապրի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...