ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սյունիքում` Որոտան գետի ափին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, տեղակայվել են ադրբեջանցի զինվորներ
Այսօր հերթական անգամ ադրբեջանցիներն այցելել են Սյունիքի մարզի Որոտան համայնք։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` ադրբեջանցիներն արդեն այդ հատվածում են և Որոտան գետի ձախ ափին տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Հայկական ու ադրբեջանական ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացը շարունակվում է, բայց ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայել, պաշտպանական կառույց՝ բլինդաժ ու դիրք ունեն։ Այդ հատվածից նրանց նշանառության տակ է «Տաթև» ՀԷԿ-ը,Գորիս-Կապան ճանապարհի չորս կմ երկարությամբ հատվածը, ինչի մասին տեղում զգուշացնում են ՀՀ սահմանապահ զորքերը, և Որոտան համայնքը։
Որոտան համայնքի տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:
Նշենք, որ օրեր առաջ ևս ադրբեջանցիներն իրենց դրոշով եկել էին Որոտան, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ համայնքի տարածքում դրված դրոշը հեռացրել էին, դա դիրքում տեղադրված չէր։
[7709e09b216a521b9aad76c645c62eeb.jpg]
[fd8ac33488f984210e4cd08bd95adb81.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...