Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերեվարված ու անհետ կորած անձանց համար
Երևանի ավագանու որոշմամբ՝ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ:
Վերջիններն ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:
Արտոնություններ են սահմանվել նաև 2021 թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020 թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2021 թ.:
Մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:
Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:
Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2021 թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...