ԱԺ աշխատակազմը չի պարգևատրվել
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Մամուլում այսօր կրկին սկսել է շրջանառվել Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրման մասին լուրեր։
Որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել։ Դեկտեմբերի 14-ին ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին այսօր կրկին հոդվածների տիրաժավորումն այլ կերպ, քան մանիպուլյացիա, որակել չեմ կարող։
Ստորև կցում եմ նաև նախորդ պարզաբանումս այս թեմայի վերաբերյալ։
«16.12.2020 թ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։
Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։
Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020 թ. ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:
Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»»,- գրել է Գալստյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...