Սպասում են, որ «բիզիմդերները» գան, որ ասեն՝ էս կողմը դուք կանգնեք, էն կողմը մենք. Շուռնուխի գյուղապետ

Մինչև երեկ Շուռնոխի մասին ոչ մի խոսք չկար, որ երեկ հանկարծ պարզվեց Շուռնախի գյուղի կեսն հանձնելու հարց էլ կա, հարցնում ես գյուղի տակի թաղամասն ումն է՝ դեռ չգիտեն, քննարկում են, բայց ժամը 17-00-ին մարդիկ պիտի իմանան՝ իրենց տուն-տեղն ումն է։ Ստացվում է մարդու բոստանի տակը պիտի թուրքը լինի, սահմանապահը պիտի կանգնի մայրուղում, նայի՝ ինչ ա կատարվում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ 

 

Հարցին, թե որտեղից տեղեկատվությունը, թե Շուռնուխը պետք է բաժանվի երկու մասին՝ նա պատասխանեց, որ դա ալիևյան, թուրքական GPS-ի ցույց տված կոորդինատներն են։ «Եթե անցնենք Գորիսից-Կապան մայրուղու այս հատվածով՝ մայրուղին է դառնում սահամանը, մայրուղի ներքևի թաղամասը, իրենց ասելով՝ Խորհրդային միության տարիներին սահմանին էր ընկնում, բայց դա այդպես չէ։ Բայց Խորհրդային միության տարիների դա իրենցը չի եղել, ոչ մի քարտեզում տենց բան չկա, ուղղակի հիմա վարչապետն է ասում, որ էդ սարքով են սահմանը որոշելու, նրանք էլ որոշում են»։

Դիտարկմանը, թե նախօրեին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում էր, այս առնչությամբ պարզաբանումներ չե՞ն տվել՝ գյուղապեստն ասաց. իզուր էր եկել, ոչ մի հարցի պատասխան չուներ։ «Եկել էլ կուտ տար ժողովրդին իմ գործընկերներին, համայնքապետերին, որ ասի՝ սենց է լինելու, լարած՝ ուղարկած մարդ է նա։ Երեկ ամբողջ զինված ուժերը մաքրել են տարածքից, միայն սահմանապահներն են ստեղ, իրենք էլ երևի սպասում են, որ «բիզիմդերները» գան, որ ասեն՝ էս կողմը դուք կանգնեք, էն կողմը մենք կանգնենք։ Մեջտեղն էլ ռուսը քայլի, բայց ես ամբողջ տարածքը ոնց ա պահելու էս սահմանապահը՝ չգիտեմ։ Փառք աստծո, մեր տղերքը բոլորը կամավորականներ են եղել, թե 1990-ականներից, թե 2016 թ-ին են Արցախում եղել, երկրապահ տղերք են, Գորիսից էլ ունենք մարտական ընկերներ, որ իրենք իրենց զենքերով հայտնվում են մեր կողքին, գալիս են, եթե չունենք գերագույն հրամանատար՝ մենք մեր ճարը կտեսնենք, ասել ա՝ եղունգ ունեք՝ գլուխներդ քորեք, պիտի քորենք։ Մեր նպատակը մինչև վերջ կանգնելն է դրա համար էինք կամավորականներին խնդրում զենքով մեզ միանալ, ամոթ է էսքանից հետո»։

Հիշեցնենք, որ երեկ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:

Քաղաքականություն