Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են. պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆբ-յան գրառում է արել․
Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են:
Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում։
Վստահ եմ` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։
Ժողովուրդ ջան, հավատացեք, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով արտակագ ռեժիմով անում ենք ամեն բան, որ մեր եղբայրները ողջ և առողջ, անփորձանք վերադառնան իրենց տաք օջախներ, իսկ մեր դիրքերը լինեն անառիկ։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրը ամենօրյա կապ հաստատելով իմ և կամավորների հետ, մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն ունեցան այս կարևորագույն գործում։
[8a35ea4a07e7bfd3f36d26e73c7c4236.png]
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...