Պուտինն այսօր կրկին խոսել է Արցախի մասին
Այսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հեռավար հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում զինված բախումից անհանգստացած էին բոլորը՝ նշելով, որ այդ բախման մեջ ներգրավված էին մոտ երկրներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը. «Ցավոք, մարտական բախումները հանգեցրեցին բազմաթիվ զոհերի, սրեցին Անդրկովկասում առանց այդ էլ սրված իրավիճակը՝ ընդհանուր առմամբ մեծացնելով ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը:
Արդեն նշվեց, որ Ռուսաստանը կոնկրետ միջնորդական ջանքեր գործադրեց արյունահեղությունը դադարեցնելու, մարտական գործողությունների ամբողջական դադարեցման և կայունացման գործընթացի սկսվելու համար»:
Պուտինի խոսքերով, վերոնշյալ նպատակով հետևել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածություններին։
«Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել ու կարևոր է, որ այն ընդհանուր առմամբ հետևողականորեն իրագործվում է: Շփման գծում տեղակայված խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան իրավիճակի նոր սրացումը»:
ՌԴ նախագահը նշեց, որ հիմա պետք է հոգ տանել տուժած շրջաններում մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին: Նա առանձին խոսեց նաև մշակութային ու կրոնական հուշակոթողների վերականգնման անհրաժեշտության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...