Կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող զինծառայողների հետ. պատգամավոր
Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված մեր զինծառայողների խնդրի պարզաբանման համար ՀՀ ԱԺ պատամավորներից ես և Սոֆյա Հովսեփյանը, այսօր վաղ առավոտյան ժամանել ենք Արցախ։
Այս մասին ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ հարազատների հետ հանդիպումներից զատ, ինչպես նախորդող օրերին, այդպես էլ այսօր մշտական կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։
«Հանդիպել ենք Արցախի ԱԽ քարտուղարի հետ, կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող Շիրակի մարզի զինծառայողների հետ։ Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը։
Զրուցել ենք նաև Հայկ Խանումյանի հետ, որը շուրջ 40 օր Խծաբերդի մարտական հենակետում իր ընկերների հետ պաշտպանել է տվյալ հատվածը։ Հայկը փայլուն տիրապետում է տարածքին, ուստի միասին քննարկել ենք այն ուղիները, որոնցով հնարավոր կլիներ տղաների անվտանգ ելքը տվյալ տարածքից։
Ավելի ուշ հանդիպել ենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, մանրամասն դիտարկել ենք համացանցում տարածված տեսանյութը, որի արդյունքում պարզ է դարձել, թե որ հատվածում է այն նկարահանվել՝ Քիրսավանի՞, թե՞ Խծաբերդի։ Այժմ կապ պահելով ծնողների եւ մարզային իշխանությունների հետ՝ հստակեցրել ենք այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում։
Արցախի նախագահի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը կպարզենք, թե բանակցությունների ինչպիսի ընթացք է եղել ռուսական կողմի հետ։
Նոր մանրամասներ լինելուն պես կտեղեկացնենք»,-գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...