Գործընթացներ ենք տեսնում, որոնք եռակողմ պայմանավորվածության շրջանակներում չեն. Վահե Էնֆիաջյանը՝ Սյունիքի մասին
Այն, որ Սյունիքում բարձրունքներ են տրվում հկառակորդին եւ մինչեւ ժամը 17-ը ժամանակ էր տրվել, դա անիշխանության հետեւանք է, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները հայտնվում են մի իրավիճակում, որ ստիպված են լինում իրենց տարիներով ստեղծած տնտեսությունը, տունը այրել ու դուրս գալ՝ չթողնելով թշնամուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընդդիմության ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նա նկատեց, որ եռակողմ հայտարարության մեջ չկա կետ, որի համաձայն այդ բարձունքները փոխանցվում են Ադրբեջանի. «Հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ հրադադարի կնքման օրն է եւ այդ տեղերը ֆիքսվում են: Այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք գործընթացներ, որոնք այս պայմանավորվածության շրջանակներում չեն: Նորից փաստենք, որ սա անիշխանության արդյունք է»:
Դիտրկմանը, որ ԲՀԿ ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում հանրահավքաքներին, Էնֆիաջյանն ասաց, որ դա այդպես չէ. «Ո՞վ է ասում, որ պարոն Ծառուկյանն այս ամենի մասնակիցը չի: Դուք վաղն էլ որ գաք, կտեսնեք, որ պարոն Ծառուկյանը կանգնած է մեր կողքին եւ վաղը մասնակցելու է մեր երթին»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...