Եթե այս պրոցեսը շարունակվի՝ միանշանակ կկորցնենք Սյունիքը. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ
Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում տարածքների հետ կապված։ Ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել, թե որն է Սյունիքի պետական սահմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյան։ «Էն գործիքակազմը, որ օգտագործում են ՀՀ իշխանությունները սահմանագծման համար, դա թուրքերի որդեգրած սկզբունքն է։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնվել։ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ։ Եթե այս պրոցեսը շարունակվի՝ միանշանակ կկորցնենք Սյունիքը։ Սյունիքը մերն է և մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակից լինել։ Ելքը հետևյալն է՝ կառավարությունը, քանի որ չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում այս գործընթացը կառավարաման տակ պահել, անհապաղ պետք է հեռանա և ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով պատրաստ է պատասխանատվություն կրի այս գործընթացի համար»,-ասաց Հովսեփյանը։ Նշենք, որ դեկտեմբերի 18-ին առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...