Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող 5 տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են:
«Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասաց Ազատ Համբարձումյանը:
Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են: Նախարարի տեղակալը նկատեց, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա:
Թեպետ հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, ամենևին չի նշանակում, որ վնասված տների վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ազատ Համբարձումյանի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում:
«Մի կողմից հաշվառում ենք, մյուս կողմից շինարարական աշխատանքներ ենք կատարում: Ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ ընթանա: Բազմաթիվ տներ կան, որտեղ պատուհանները, դռներն են վնասվել, դրանք շատ արագ կարելի է կարգի բերել: Ասեմ, որ ներկայում 200-ից ավելի տների վերանորոգման, վերականգնման աշխատանքներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում»,- ասել է Ազատ Համբարձումյանը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն: Ազատ Համբարձումյանը նշել է, որ այս ուղղությամբ նույնպես տեղաշարժ կա:
«Քաղաքաշինության նախարարությունն արդեն հինգ հատ նախնական պատվիրել է՝ տեսնելու, թե այդ տներն իրենցից ինչ են ներկայացնում, որ նոր սկսենք մասսայական կառուցումը»,-հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...