Հասարակություն

Կապանի (Զանգեզուրի) շրջանի գյուղերը չեն անցնում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետարան

Կապանի (Զանգեզուրի) շրջանի գյուղերը չեն անցնում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետարան
Ֆեյսբուքում հայ օգտատերերը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում են, որ Կապանի (Զանգեզուրի) շրջանի 12 գյուղեր և Կապան քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին։ Ցանկում նշված են Կաղնուտ, Դավիթ…

Ֆեյսբուքում հայ օգտատերերը հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում են, որ Կապանի (Զանգեզուրի) շրջանի 12 գյուղեր և Կապան քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին։ Ցանկում նշված են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերը և Կապան քաղաքը։ Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանումներ է ստացել Սյունիքի մարզպետարանից։ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները կեղծ են, որոնք տարածվում են թշնամու կողմից։ «Դիրքերը, որոնք պետք է հետ գանք՝ այս գյուղերին է հարակից դառնում, դառնում ենք սահմանակից։ Ցանկում վերջինը Կապանն է նշված, ինչը պրովոկացիա է։ Այդ գյուղերը Կապան քաղաքի գյուղերն են, որոնք, իհարկե չեն անցնում Ադրբեջանին։ Այդ գյուղերի անուններն այսօր շատ են հնչել, մարդիկ գյուղերի անվտանգության համար են անհանգստանում, բնականաբար չեն տրվում»,- ասաց մարզպետի խորհրդականը։

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250