«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները
Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի համար գազի մատակարարման պայմանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գազային ընկերության հաղորդագրությունը:
«Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև գազամատակարարման պայմանները 2021 թվականի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Գազպրոմը» գազի միակ մատակարարն է Հայաստանի սպառողների համար: Երկրի ներքին շուկա գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից բարձրացել է 165 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...