9 զիծառայողները, որոնց մարմինները հայտնաբերվել են այսօր, մեծ մասը Արմավիրի մարզից են
9 զինծառայողները, որոնց մարմիններն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հայտնաբերվել են Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում, այն նույն զինծառայողներն ենք, որոնք Հին Թաղերի ուղղությամբ գերեվարված էին հայտարարվել օրեր առաջ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց մեծ մասն Արմավիրի մարզից է, ծառայություն էին իրականացնում ՄՈԲ-ով։
Նրանց ջոկը բաղկացած է եղել 11 հոգուց։ Մյուս երկու զինծառայողների վերաբերյալ լուր չկա։ Նրանք 120 հոգանոց այն վաշտի կազմում էին, որոնք Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո շրջափակման մեջ էին ընկել, ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո վաշտի 83 զինծառայողները կարողացել էին դուրս գալ շրջափակումից դեկտեմբերի 12-ին։
Ավելի վաղ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերի գյուղապետերը հաստատել էին, որ հայկական կողմից շուրջ մեկ տասնյակ զինծառայող է գերեվարվել Հին Թաղերի ուղղությամբ։
Նախօրեին էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին նոր սպանված հայ զինծառայողների տեսանյութ։
Հիշեցնենք, որ Հին Թաղերի եւ Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն երեկ պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են եւ պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հայկական կողմն ուներ 9 վիրավոր։ Ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...