Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի գրասենյակի ղեկավարի մեքենայից ավտոմատ է հայտնաբերվել. 1in. am
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում ոստիկանությունը խուզարկության ժամանակ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի գրասենյակի ղեկավար Աբել Հովսեփյանի մեքենայից ավտոմատ է հայտնաբերել։
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ եղել է նման դեպք։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԱԿ 74 ինքնաձիգի նմանվող առարկա։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
Նշենք, որ Աբել Հովսեփյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի պետ Արմեն Հովսեփյանի (հայտնի է «Ատաման» անունով) որդին է:
Հայրենիք կուսակցությունից, սակայն, հայտնում են, որ Աբել Հովսեփյանը չի հանդիսանում «Հայրենիք» կուսակցության անդամ և որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Կուսակցության խոսնակը տեղեկացնումէ նաև, որ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին քաղաքում գրասենյակ կամ պատասխանատու չունի:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...