Սպորտ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում է
Եվս մեկ քայլ` դեպի fուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթել է Բուլղարիայի ընտրանուն: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 3:1 հաշվով և դուրս եկել ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ:
Այս փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0