Ղարաբաղի հարցով հումանիտար կենտրոնին կմիանան Հայաստանն ու Ադրբեջանը. Լավրով
Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման աշխատանքին ներգրավել այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանին եւ Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք խոսել ենք նաեւ հարցերի մասին, որոնք կապված են հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման հետ: Սա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այդ կետրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը, դրա իրականացմանը մասնակցելու են ռուսական շատ նախարարություններ եւ գերատեսչություններ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը նախանշել են գերիների փոխանակման եւ Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցերի լուծման մի շարք քայլեր:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված միջոցառումները սկսում են իրականացվել «առավելագույն արդյունավետությամբ»:
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ Ղարաբաղի հարցով ՄԱԿ գնահատման առաքելությունը տարածաշրջան կուղեւորվի դեկտեմբերի կեսին:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...