«Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Կութ գյուղում անհանգիստ վիճակ է
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների․ տեղեկացնում է aysor.am-ը։
«Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ից 05։30-ի սահմաններում, քնած էի, մայրիկս ձայն տվեց, ասաց «հլը արի, մարդ են երևում», պատուհանից նայել եմ, հինգ հոգի հենց մեր տան հետևը, մեր տունը հենց բլուրի տակն է, բլուրի վրայով բարձրացան, գնացին դեպի Քարվաճառի կողմ, հիմա կոնկրետ մեր տնից մոտ 5-ից 6 կիլոմետր է հեռավորությունը թուրքերի», - Aysor.am-ին ասաց Կութ գյուղի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա ասաց, թե գյուղն անտերության է մատնված, խնդրել են հարցը հասցնել վարչապետին։
«Քնում ենք ահն ու վախը սրտներումս, չգիտենք ամեն րոպե ինչ կարող է լինել, հիմա ասել ենք, գոնե, մեզ զենք տրամադրեն, մենք մեր գյուղացիներով մեր գյուղը կարողանանք պահենք», - ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, թե տեղյակ չէ՝ Սոթքի հանքի՞ց են «թուրքերն եկել, ֆռացել, գնացել», թե՞ Քարվաճառից։
«Մեր տնից ընդամենը 150-200 մետրի վրա իրենց գերեզմաններն է, նույնիսկ, եկել են իրենց գերեզմանները, հետ են գնացել, թուրքի գնդապետն եկել է գերեզման, նորից հետ է գնացել, չգիտեմ ոնց է եկել-հասել իր հորն ու մոր գերեզմանին», - մանրամասնեց նա ։
Նա ասաց, թե հինգ հոգանոց խմբին տեսել է պատուհանից, դուռը բացել է, առանց լույսը միացնելու, հետևել է, թե ոնց են կողքերը նայելով բարձրացել, սարն անցել ու գնացել դեպի Քարվաճառի կողմ։
«Հիմա չգիտեմ՝ գնացին Քարվաճա՞ռ, թե՞ Սոթքի ոսկու հանք», - ասաց Կութի բնակիչը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...