Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հարգելի հայրենակիցներ
Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:
Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում:
Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...