Վարչապետի աշխատակազմ աշխատանքի անցնելու մրցույթում «շաբաթվա օրերի մասին» հարց չկա. հերքում
Լրատվականներից մեկում այսօր նյութ էր հրապարակել, որում ասվում էր, թե իբր վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու համար պետք է կարողանալ «դասավորել շաբաթվա օրերն ըստ հաջորդականության», գրում է Տեղեկատվական ստուգման կենտրոնը:
Խոսքը կառավարության կայքում հրապարակված վարչապետի աշխատակազմում գլխավոր մասնագետի հաստիքի համար հայտարարված մրցույթի մասին է։ Այն բաղկացած է երկու փուլից՝ թեստ և հարցազրույց։ Ինչպես կարելի է տեսնել հայտարության մեջ՝ անցկացվող մրցույթի հարցաշարը հրապարակված չէ և շաբաթվա օրերի հերթականության մասին հարց դրանում լինել չէր կարող։
Ինչ վերաբերում է հարցաշարի ձևանմուշին, որից էլ հավանաբար նյութի հեղինակը գտել է «շաբաթվա օրերի» մասին հարցը, ապա վարչապետի աշխատակազմի կադրերի վարչությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ այն իրենից ներկայացնում է ընդամենը հարցաշարի կառուցվածքի նկարագրություն։
Հարցերի ձևերն են՝ «Ճիշտ պատասխանի ընտրություն», «Այլընտրանքային ընտրություն», «Համապատասխանության որոշում», «Հաջորդականության որոշում»: Շաբաթվա օրերի հերթականության որոշումը ընդամենը օրինակ է։
Հարցաշարում ընդգրկված հարցերը հետևյալ բնագավառներից են՝
- Աշխատանքային օրենսգիրք,
- ՀՀ Սահմանադրություն,
- Հանրային ծառայության մասին օրենք,
- Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք,
- Քաղաքացիական ծառայության մասին օրենք,
- Ինֆորմատիկա, գրավոր խոսք և այլն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...