Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։
Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում են, որ իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքում, որտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», - ասել է ընկերության աշխատակիցը:
Ըստ ռուսական աղբյուրների, Պետրուշկոն և Մալիշկինը Ստամբուլի ոստիկանությունում կամ քաղաքի միգրացիոն վարչությունում չեն: Հնարավոր է, որ նրանց ձերբակալել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ուսումնասիրում են իրավիճակը և փնտրում լրագրողներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...