«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի գրառմանը. ArmDaily
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե ճիշտ են լուրերը, որ այս պահին շտապօգության մեքենաներով ևս ոստիկաններ են տեղափոխվում, ապա դատվելու է նաև քաղաքապետը
ArmDaily.am-ի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա. «Ինչ-որ կապված է կոնկրետ Երևան քաղաքի շտապօգնության հետ, դա բացառվող և ոչ մի հիմք չունեցող հայտարարություն է։ Չէր էլ կարող նման բան լիներ, իմաստը՞։ Ոստիկանությունը չունի՞ մեքենաներ ոստիկաներին տեղափոխելու համար, պիտի Երևան քաղաքի շտապօգնությանը դիմի՞։ Երևանի շտապօգնության ծառայությունը լրիվ ուրիշ գործառույթներ ու աշխատանք ունի կատարելու այսօրվա դրությամբ և ոչ միայն։ Այնպես որ նման գործողություններին մենք երբևիցե մասնակից չենք եղել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...