Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն. «Հետք»
Կառավարության շենքի դիմացից ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Հայկ Մամիջանյանն ու ևս երկու անձինք ազատ են արձակվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։
Նշենք, որ այսօր Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուքի իր էջում դեղահաբի նմանվող ինչ-որ իրի լուսանկար է տեղադրել ու հետևյալ գրառումը կատարել․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...»։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բերման ենթարկված երեք անձինք ոստիկանություն էին տարվել անձը ճշտելու նպատակով, սակայն վերջիններիս անունները չեն նշում։ Ինչ վերաբերում է դեղահաբի նմանվող իրին, այն որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն։
Մեզ հետ զրույցում փաստաբան Սլավիկ Պողոսյանը որոշ մանրամասներ պատմեց Հայկ Մամիջանյանին և մյուս երկու անձանց բերման ենթարկելու վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով, երբ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել վերը նշված երեք անձանց, վերջիններս հարցրել են, թե ինչո՞ւ են բերման ենթարկվում։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասել են՝ անձը ճշտելու նպատակով։ Մամիջանյանն ու մյուսները հայտնել են, որ կարող են տեղում ներկայանալ և ներկայացնել փաստաթղթեր, բայց ոստիկանները նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Նույն պատասխանը տվել են նաև Սլավիկ Պողոսյանին, երբ վերջինս գնացել է ոստիկանություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...