ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու այս ընթացքում չէր խոսում, ասել է՝ համարում էր, որ ժամանակ է պետք, որ հանրությունն ամբողջությամբ իմանա ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իր խոսքը կլինի ավելի առարկայական։
«Ցավոք հազարավոր կորուստներ էր պետք և հայրենիքի մեկ երրորդի կորուստ, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը։ Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց ժողովրդին»,-ասել է նա։
Անդրադրադառնալով հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է․ «Անկասկած։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Արվեց ամեն ինչ։ Մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել․ ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին վերջին մեկ ամսում, գրեթե ամեն ինչ ասված է։ Կարելի է իմի բերել՝ մեկ ամբողջական պատկերացում ձևավորելու համար։ Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ նույնիսկ համանախագահողները չէին հասկանում՝ Հայաստանն ինչ է ուզում։ Եվ ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի հնարքներ է հորինում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար»։
Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ մեկ չէր էլ կասկակածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...