Դատախազությունը բողոքարկել է 11 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշումները
Դատախազությունը բողոքարկել է նոյեմբերի 19-ին և 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով 11 անձանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարանների որոշումները։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Վերջիններս ձերբակալված են եղել, ապա ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ։
Գործը քննվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Ըստ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության՝ գործը վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևանի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոց պողոտաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից ապօրինի հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։ Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, հայտարարել են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո ամեն օր բազմաթիվ հասարակական, քաղաքական ուժեր ու շարքային քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...