Ընդդիմությունը վարչապետի միասնական թեկնածու առաջադրեց Վազգեն Մանուկյանին
Ընդդիմությունը վարչապետի միասնական թեկնածու առաջադրեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրա գործառույթն է լինելու երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից և մեկ տարի անց կազմակերպել ազատ և արդար խորհրդարանական ընտրություն, որին Վ. Մանուկյանը չի մասնակցելու, որևէ մեկի թեկնածությունը չի պաշտպանելու:
Վանեցյանի խոսքով՝ մանրամասները կհրապարակեն շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին կայանալիք հանրահավաքում: «Նիկոլ Փաշինյանի՝ մեկ րոպե ավելի իշխանության ղեկին մնալը ազգային անվտանգության սպառնալիք է»,-հավելեց Վանեցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...