Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ժամանակ նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, երկկողմ հարաբերություններին առնչվող համալիր հարցեր: Հիմնական ուշադրությունը, անկասկած, կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ մարդասիրական աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերի շեշտադրմամբ: Նախարարները կքննարկեն նաև երկու երկրների համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման հարցում:»,- նշել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...