Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին. Լավրով
Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման հարցով պայմանավորվածություններին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը պահանջված է մնում: ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման հարցով ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում նաեւ Լեռնային Ղարաբաղում կարգավորման նկատմամբ: Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների միջեւ համագործակցությունը»,-ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...