«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:
«Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը:
[email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը:
«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
Դեկտեմբերի 2-ին [email protected] էլեկտրոնային փոստից հայտարարություն է տարածվել այն մասին, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ «Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։ Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»,- ասված էր հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...