«Իմ քայլի» պատգամավորները կստեղծեն բիզնեսի խնդիրների արագ արձագանքման աշխատանքային խումբ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Մենք՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, նաև մյուս հանձնաժողովների՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներով, որոնք զբաղված են տնտեսության հարցերով, քննարկել և որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ: Այսինքն կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են, կլինի՝ շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված»,-ասաց պատգամավորը:
Նա վստահեցրեց՝ փորձելու են այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաև ընդդիմադիր գործընկերներին:Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում:
Թունյանը նաև կոչ արեց պետական մարմինների աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ: «Այս փուլում և ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,-ասաց Թունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...