Ղարաբաղյան հաղթանակի թագն ու պսակը «Թյուքական ուղին է». թուրքական թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով
Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը։
- «Թյուրքական աշխարհը միավորվում է». Ղարաբաղյան հաղթանակի թագն ու պսակը «Թյուքական ուղին է»։ Նախիջևան-Ադրբեջան միջանցքը կփոխի տարածաշրջանի առևտրային ողջ հոսքը։ Թուրքիան ուղիղ կկապվի Միջին Ասիայի հետ («Աքշամ» օրաթերթ)
- «Մի միջանցքով հասանք Խաղաղ օվկիանոս». Նախիջևանն Ադրբեջանին կապող կառուցվելիք միջանցքով բացվեց ռազմավարական առևտրային և էներգետիկ ճանապարհը, որը Թուրքիային հասցնում է Խաղաղ օվկիանոսի ափեր («Սաբահ» օրաթերթ)
Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց հրճվում են՝ վստահ լինելով, որ Սյունիքի վրայով անցնելիք միջանցք-ճանապարհը ծառայելու է ոչ միայն ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար։ Ըստ իշխանական թերթերի՝ Սյունիքի վրայով պետք է անցնի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու շարունակությունը, նոր գազամուղը, որ կկապի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային և այլ շատ նախագծեր։ Սրան զուգահեռ կխաթարվի Իրան-Հայաստան գազատարի նշանակությունը։
Մինչ մեր հարևան թշնամի պետությունները մասշտաբային նախագծերով նվաճում եմ մեզ ու մեր տարածաշրջանը, իսկ մենք...
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...