Արթուր Բաղդասարյանը հայտնել է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին միանալու մասին
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցություններին: Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տարածել է «Օրինաց երկիր» կուսակցությունը:
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:
Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։
Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։
Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...