Նշանյան Վարդանն իր երեխային 10 օր առաջ ասել է, որ զենքը թողնի ու փախնի. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարզատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում:
Ծնողներից մեկն ասաց, որ արդեն դիմել են ՌԴ դեսպանությանը, ևս մեկ անգամ նամակ կհղեն. «Իսկ այդ ընթացքում ևս երկու օր կսպասենք, ինչպես Մալխասյանը ներկայացրեց: Չգիտենք ինչու, նա որևէ բանի հետ կապ չունի, ու ամեն անգամ ինքն է այս ամեն ինչի տակից փորձում դուրս գալ: Իսկ մնացածները, որ ներսում են, որ կան պատաս[ան տան, չեն տալիս»:
Ավելի վաղ Մալխասյանն ասել էր, որ այսօր կամ վաղը թույլտվություն կստանան Զանգելանում աշխատանքներ տանելու համար:
«Ո՞ւր ա իրանց Նշանյան Վարդանը: Նրա երեխան էլ է այստեղ զորամասում ծառայում, 10 օր առաջ ասել է, որ զենքը թողնի ու փախնի, ասել է՝ ոչինչ, դու դրա համար դատվես: Ոնց կդատվես, էտպես էլ դրա տակից չոր դուրս կգանք: Անգամ մեր հրամանատար Արսեն Աբգարյանը Նշանյան Վարդանին ասել ա՝ ինչ լավ ա, որ տղադ էնտեղ չէր: Փաստորեն, ոչինչ էտ 34 տղեն, բայց լավ ա, որ Նշանյանի տղան թողել փախել է: Դրանից հետո դուրս են գալիս, չգիտես՝ ինչի համար են շատ ուրախ: Լուսանկարվում են ու ասում, որ տղերքը խնդրեցին»:
Ավելի ուշ տիկինն ասաց, որ իրենց տղաներն որևէ ձևով գալու են, սակայն Էջմիածնի զորամասը լուծարվելու է:
Ծնողները պատրաստվում են գնալ ՌԴ դեսպանատուն, դիմեն նրանց օգնության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...