ՀԱՊԿ-ն ամրապնդել Է համագործակցությունը 2020 թվականին. Շոյգու
Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաև նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև»,-ասել Է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես նշել Է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի Է ունեցել հունիսի 24-ին:
Նա շնորհակալություն Է հայտնել գործընկերներին դրան ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար: Նաև նախարարը պատմել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա նիստը որակել Է «կարևոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձևավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»:
Նմանատիպ հոդվածներ
Ում է խանգարել Ջալալ Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելո...
36 ժամ ջուր չի լինելու հետևյալ տարածքներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք. ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք
Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն...