Ավելի լավ ա գնանք Ալիևին դիմենք. զինծառայողների ծնեղները հուսահատ են
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարազատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում: Քիչ առաջ մի զինվորական ասաց, թե տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը Զանգելանում որոնողական աշխատանքներ կիրականացվեն, իսկ մինչ այդ հնարավոր չի եղել աշխատել:
Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն ասաց, որ 45 օր տեղեկություն չեն ունեցել երեխայից, երեկ կապի է դուրս եկել. «Երեխու վայբերն աշխատել է, կապի է դուրս եկել մեզ հետ, բայց մեր հեռախոսն անհասանելի է եղել: Հիմա որտեղ դիմում ենք, հարցը չեն կարողանում պարզել: Էս ինչ Հայաստանում ենք ապրում: Երեխան փաստացի զանգել ա, ուղղակի մենք չենք կարողացել կապ հաստատել:
Ո՞ւմ համար ենք երեխա տվել: Ռուսաստանից հատուկ դրա համար եկավ, սեպտեմեբրի 27-ին եկավ, իսկ էսօր ուր դիմում ենք չեն լուծում հարցը: Էնքան արեցին, մինչև ձյունն եկավ: Էտ երեխեքը 45 օր ոնց դիմանան: Էս մեր երկիրը երկիր չէ, մեր ղեկավարությունը շատ թույլ է աշխատում: Ստից աշխատավարձ են ստանում: Ավելի լավ ա գնանք Ալիևին դիմենք, խնդրենք, թող մեր երեխեքին տա:
45-50 օր երեխան չկա։ Փաստացի ասում ենք տեղը, չեն գնում: Ամեն օր խաբում են, ինչքա՞ն: Սաղին էլ պետք ա լցնես մի սենյակի մեջ վառես: 27 տարի երեխա եմ պահել, Ռուսաստանից եկել ա որ գնա կռիվ, որ սենց պատասխանեն: Սաղ էլ պորտաբույծ ու ձրի փող ուտողներ են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...