1 միլիարդ 355 միլիոն դրամով Երևանում ես մեկ դպրոց կկառուցվի. ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
Դպրոցը գտնվում է Մալաթիա – Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային պայմանները այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովման գործընթացն այդ տարածքում, ուստի որոշվել է շենքը հիմնովին քանդել և կառուցել նորը։
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ։
Երևանի 116-րդ դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։ Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...