Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, մնացած բոլորը՝ տգետ. ՔՊ խոսնակն՝ առաջին նախագահին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը:
«Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։
Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։
Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։
Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։
Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ՀՀ վարչապետի վերջին գրառման վերաբերյալ նշել էր՝ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թելեգարմի մի քանի ալիքներում քիչ առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ն...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի...