Ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը. Ղարիբյան
Լրագրող Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը ՍՊԱՍԱՐԿՈՂ (աղբահանություն, ջրամատակարարում, սանիպետկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։ Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00ն։
Դավթյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը, իսկ վարչակազմի շենքի վրայի դրոշը դեռ տեղում է։
Հրապարակման մեկնաբանություններում Ղարիբյանը գրել է, որ անձամբ ինքն է խոսել վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ։
«Երեկ երեկոյան ասել են, որ այդ երեք համայնքները մնում են, այսօր առավոտյան ասել են՝ դուրս պիտի գան մինչև 18:00-ն»,-հավելել է լրագրողը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...