Ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, դա հույս է ներշնչում. Աբրահամյան
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ այդ դրույթի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ այնպես, ինչպես, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումյանի և Քաշաթաղի հանձնման վերաբերյալ։
Որովհետև կոնկրետ ժամանակացույց կա նույնիսկ Բերձորից Ստեփանակերտ Շուշին շրջանցող նոր մայրուղու կառուցման մասով, սակայն ռազմագերիների հարցը երրորդական է դիտվել։
Երկրորդ, ինչո՞ւ այդ հայտարարության՝ մեզ համար եզակի դրույթի իրականացման հարցով պատշաճ բանակցություն չի տարվել և փաստորեն, հայկական կողմը գերազանցիկի ճշգրտությամբ, մեկը մյուսի հետևից Արցախի շրջանները հանձնում է Ադրբեջանին, իսկ մեր երկրի պաշտպանության համար մարտեր մղած զինծառայողների (գերության մեջ հայտնվածների)՝ և զոհվածների մարմինների հետ կապված խնդիրները միայն վերջին օրերին է քննարկման առարկա դարձրել. այն էլ՝ մեծ թվով հավաքների և քննադատության ալիքից հետո։
Մի անգամ ասել եմ, կրկին կասեմ՝ այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա։
Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ ինչքան հասկանում եմ, խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, ինչը հույս է ներշնչում, որ այս հարցով վերջապես առաջխաղացում կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Ում է խանգարել Ջալալ Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելո...
36 ժամ ջուր չի լինելու հետևյալ տարածքներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
Երկար ժամանակով լույս չի լինելու որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...