Լաչինը հակառակորդին հանձնելուն հաշված ժամեր են մնացել. Բերձոր քաղաքում դեռ անորոշ վիճակ է
Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ հաստատված ժամանակացույցով Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ դեռևս հստակ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձոր քաղաքին։
«Այս երկու օրն ամեն ինչ կհստակեցվի, մանր տեխնիկական հարցեր կան, որ հստակ պատասխան չի կարող լինել քաղաքացիական բնակչության մասով»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքում են իրենց իրերն ու հեռանում քաղաքից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։ Բնակիչների շրջանում խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Պաշտոնական որեւէ հայտարարություն Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ դեռևս չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...