Կիրակի օրը Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը Սրբ. Երրորդություն եկեղեցում պատարագ կմատուցի
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Այս մասին տեղեկանում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Մալաթիա Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք։
Նաեւ տեղեկացնում ենք, որ կիրակի օրը (06.12.2020) Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագի սկիզբը` 09:00»,- հայտնում է վարչական շրջանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...